«Ոչ մեկս ընկճված չէ». Հյուսիսային սահմանագոտու պահապաններ
ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով հյուսիսային սահմանագոտու պահապաններին և նրանց սխրանքները։
«Սրանցից մեկը իրենց հրամանատարն ա (ցույց է տալիս ոտքերի մոտ ընկած դին, խմբ.), փոխգնդապետ։ 13 հոգի էլ մի քիչ էն կողմում կա։ Ամենօրյա մեր ծառայությունն ենք տանում»,- պատմում է զինծառայողներից մեկը։
Մյուսն էլ հայտնում է, որ առավոտյան 8.30-ից մոտ երկու ժամ հրետակոծություն է եղել, հետո հարձակվել են.«Մոտավորապես 60 հոգանոց խումբ էր, որից 30-ը հարձակվել էր դեպի դիտակետ, բայց չեն կարողացել առաջ շարժվել՝ դեպի դիրքը։ Արդեն մարտը սկսվել է, մեր տղերքն էլ ձիգ կանգնած են, սաղս էլ մեր խնդիրը գիտենք։ Մի երկու ժամ հրետանին ա կրակել։ Մենք էլ մի վիրավոր ունենք»։
Սահմանապահներից մեկն էլ վստահեցրեց՝ շատ լավ վիճակ է, այնպես չէ, որ իրենցից որևէ մեկն ընկճված է։
«Ոչ մեկս ընկճված չէ. աաղ էլ կռվում ենք, գիտեն՝ ինչ համար է այս կռիվը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան