13.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 745 նոր դեպք, գրանցվել է 8 մահ
Հայաստանում երեկ կատարվել է 2114 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 745 նոր դեպք: Առողջացել է 427 մարդ:
Մեկ օրում մահացել է 8 մարդ, որից երկուսը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 73 (տղամարդ), 61 (կին), 65 (տղամարդ), 81 (կին), 58 (կին) և 61 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 57566 դեպք, որոնցից 46318-ն` առողջացած, 1032-ը` մահվան ելքով: Մահվան ևս 308 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 329277 թեստավորում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան