ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդին ՊՆ-ում ներկայացրել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Այսօր ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին։ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ռազմական գործողությունների ընթացքը:
Անդրադարձ է կատարվել նաև հակամարտությունում երրորդ կողմի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի սանձազերծված ագրեսիվ պատերազմի շրջանակներում միջազգային ահաբեկչության փաստերով հարուցվել է քրգործ
- «Ալլահը վկա, էս ազերիները օրեր են լինում՝ մեզ ուտելիքից էլ են կտրում». հատված վարձկանների խոսակցությունից
- Պետդուման գնահատել է Ղարաբաղի՝ հակաահաբեկչական կենտրոն ստեղծելու գաղափարը
- Ցավում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ․ Իրանի ԱԳՆ
- Ադրբեջանական կողմում կռվող վարձկանների մասնակցությունը փաստող տեսանյութ է հրապարակվել
- ԱՀ ԱԺ-ն կոչ է անում ՌԴ և Իրանի իշխանություններին՝ ստեղծել Հակաահաբեկչական համատեղ կենտրոն
- Իրանն իր ազգային անվտանգությունը պահպանելու հարցում որևէ կողմի համար զիջում չի անելու
- Իրանի սահմանը կարող է վտանգվել. հակառակորդին ջախջախում ենք, փախնում են այդ տարածք. Հովհաննիսյան
- Լավրովն Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին