Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 569 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 569 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 12 841 դեպք: Ապաքինվել է ևս 329 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 6867:
Կորոնավիրուսից մահացել է ևս 9 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 102:
Կարանտինի ռեժիմում է մնում 5590 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:
Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 1393 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 478 դեպք:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին