Գերմանիան Թուրքիային կոչ է արել զերծ մնալ սադրանքներից
Թուրքիան պետք է զերծ մնա Միջերկրական ծովի արևելքում գազային վեճում սադրանքներից։ Reuters-ի փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ ավելացնելով, որ Գերմանիան ի նշան համերաշխության կանգնելու է Կիպրոսի ու Հունաստանի կողքին՝ որպես ԵՄ գործըկեր։
«Եթե Թուրքիայի կառավարությունը հետաքրքրված է բանակցություններով, ինչպես հայտարարել է, ապա Անկարան պետք է վերջ դնի զսպումների ու սադրանքների միջև փոխազդեցություններին»,-հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Կիպրոս ու Հունաստան թռիչքից առաջ։
Նա առաջարկել է Թուրքիային բաց մնալ բանակցությունների համար և կոչ է արել Անկարային ձեռնպահ մնալ վիճելի տարածքներում գազի պաշարների հետազոտության իրականացումից։
Հիշեցնենք, որ երեկ թուրքական նավն ուղղություն է վերցրել Միջերկրական ծովի արևելյան հատված հետազոտությունների նպատակով, ինչից հետո Հունաստանը ԵՄ-ից պահանջել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ օֆշորային գոտիներում հետազոտության իրավունքների մասով։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան