ՊԲ-ն կհամալրվի զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ունեցող քաղաքացիներով. ԱՀ նախագահ
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ ժողովուրդն ունի պատասխանատվության բարձր գիտակցում, և կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նշել է, որ Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը.
«Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, համոզված եմ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը»:
Հարակից հրապարակումներ`
- «Թշնամու ողնաշարը ջարդելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է». Արցախում կստեղծվի աշխարհազոր
- Արցախի ԱԺ-ն «Պաշտպանության մասին» օրենքը լրացնում է «աշխարհազոր» հասկացությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան