Այսօր տեղի է ունեցել ամենաթեժ մարտերից մեկը ողջ պատերազմի ընթացքում. Արծրուն Հովհաննիսյան
«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սահմանի գրեթե ողջ երկայնքով սկսել են լայնամասշտաբ ռազմական գորոծողությունները՝ առնվազն 3-4 ուղղություններով: Հատկապես թեժ է եղել հյուսիասին ուղղությունը»,- այսօրվա ասուլիսում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը.
Նրա խոսքով, օրվա ընթացքում հյուսիսային ուղղությամբ տեղի են ունեցել թեժ մարտեր, մեծ և ծավալուն հրետակոծությունից հետո թշնամին անցել է լայնամասշտաբ հարձակման՝ զրահատեխնիկայի կիրառմամբ:
«Նման թեժ մարտեր այս պատերազմի ընթացքում շատ քիչ են եղել: Այսօր երևի թե տեղի է ունեցել ամենաթեժ մարտերից մեկը ողջ պատերազմի ընթացքում»,- շեշտեց Հովհաննիսյանը և հավելեց, որ մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել՝ պատճառելով էական կորուստներ:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, զինված ուժերի, կանոնավոր բանակի, պահեստազորի և աշխարհազորի միասնական, փայլուն, հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները:
ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ մնացած ուղղություններով ռազմական գործողությունները շարունակվել են, հակառակորդը որևէ էական առաջխաղացում չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան