Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի հայցը
«Իսրայելի Գերագույն դատարանը նախօրեին մերժել է Ադրբեջանին զենքի վաճառքն արգելելու մասին միջնորդագիրը, քանի որ ապացույցներ չկան` արդարացնելու համար լսումը, թե դրանք օգտագործվել են Հայաստանի դեմ ռազմական հանցագործությունների համար»,-այս մասին գրում է Jerusalem Post-ը։
Հիշեցնենք, որ «Իսրայելական «Лев Йехуди» (Հրեական սիրտ) կազմակերպությունը դատական հայց էր ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը: Դատական հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտպանության նախարար Բենի Գանցի և ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռեյչել Հենի:
Որոշումը չի խոչընդոտում կրկնակի դիմում ներկայացնելուն՝ ավելի սպառիչ ապացույցներով:
Իրավապաշտպան Իտայ Մակը Իսրայելին կոչ է արել դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին՝ որպես բարոյական խնդիր, բայց ինքը բավարար ապացույցներ չունի միջնորդություն ներկայացնելու համար: Այն ներկայացվել էր ակտիվիստ Էլի Ժոզեֆի կողմից, որը խնդրի կապակցությամբ հացադուլ է հայտարարել:
Ժոզեֆը ներկայացրել է տեղեկություններ այն մասին, որ ադրբեջանական զենքի 60% -ը գալիս է Իսրայելից և ապացույց այն բանի, որ զենք է տեղափոխվել Ադրբեջան՝ Հայաստանի հետ ներկայիս հակամարտության բռնկումից օրեր առաջ:
Նա նաև ներկայացրել է Amnesty International-ի զեկույցները` ապացույցներով, որ Ադրբեջանը իսրայելական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում հայերին սպանելու համար:
Դատավորն ասել է, որ Ժոզեֆի ներկայացրած գրեթե ոչ մի փաստ չի ապացուցում, որ իսրայելական զենքը հայերի դեմ օգտագործվել է ռազմական հանցագործությունների համար: Առավելագույնը դա վկայում է այն մասին, որ իսրայելական զենքը վաճառվել է Ադրբեջանին, ինչը կարող է նշանակել այն պահվում է պահեստում միայն պաշտպանական նպատակներով։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում