
Աջակցությունն ենք հայտնում հայերի գոյության և խաղաղության իրավունքին. «Լեգա» կուսակցության առաջնորդ
Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքի էջում հրապարակվել է Իտալիայի «Լեգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի խոսքը, որն այսօր միացել էր Հռոմում ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ կազմակերպված բողոքի ցույցին:
«Չպետք է մոռանանք այն տառապանքներն ու ավերածությունը, որն ապրում է մեզ մտերիմ ժողովուրդը, և որի մասին շատ քիչ է խոսվում: Այսօր Հռոմում ես իմ և Լեգայի աջակցությունն եմ հայտնում հայերի գոյության և խաղաղության իրավունքին: Նրանք առաջինը զգացին ցեղասպանության սարսափը և այժմ հետապնդվում են Լեռնային Ղարաբաղում: Եթե ԵՄ-ն իմաստ ունի, ապա պաշտպանեք այս եղբայրներին՝ Մերձավոր Արևելքում և Կովկասում եվրոպական քաղաքակրթության ֆորպոստին»-ասել է նա։