Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ակտիվորեն մասնակցում է ԼՂ-ում իրավիճակի կայունացմանը
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կայունացմանը։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին հայտնել են պաշտպանության նախարարությունում։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների շրջանակում ակտիվորեն մասնակցում է ՌԴ-ի՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հնարավորինս շուտ կայունացման նախաձեռնության իրականացմանը»,-ասել են գերատեսչությունում։
Աղբյուրը մանրամասնել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այդ հարցով բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ։
«Այդ աշխատանքների գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է, հակամարտող կողմերի միջև բանակցություններ սկսելը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար»,-ընդգծել են նախարարությունում։
ՌԴ ՊՆ-ն հատկապես անհանգսացած է Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայինների՝ ԼՂ տեղափոխման մասին տեղեկություններով։ Գերատեսչությունից հայտնել են, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ այդ հարցի վերաբերյալ իր անհանգստությունն ու մտահոգությունն է փոխանցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։
Աղբյուրը հիշեցնում է, որ Սերգեյ Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույց է ունեցել հոկտեմբերի 12-ին, իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 7-ին նա զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ս․ Շոյգուն թուրք գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը
- Շոյգուն բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ
- Զաքիր Հասանովը զանգահարել է Շոյգուին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին