Մնացականյանը Մինսկի խմբին տեղեկացրել է՝ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը
Հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հեռահար ձևաչափով հանդիպմանը միացել էր նաև ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրությունը: Նախարար Մնացականյանը ընդգծել է, որ չնայած հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով համատեղ հայտարարությանը՝ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում իր հանձնառությունը և շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքերի դիտավորյալ թիրախավորումը։
Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է տեղում վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց:
Զրուցակիցներն ամփոփել են խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում մինչ օրս արված աշխանքները:
Հարակից հրապարակումներ`
- Մինսկի խումբը կողմերին կոչ է անում հրատապ համաձայնության գալ հրադադարի վերահսկման մեխանիզմներիի վերաբերյալ
- Մոսկվայում ավարտվել է Մնացականյան-համանախագահներ հանդիպումը
- Մեկնարկել է Մնացականյանի ու Մինսկի խմբի համանախագների հանդիպումը
- Մոսկվայում նախատեսված է Զոհրաբ Մնացականյանի հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան