ԱՀԿ. Ղարաբաղում պայքարն օգնում է կորոնավիրուսի տարածմանը
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև պայքարն օգնում է այդ տարածքում կորոնավիրուսի տարածմանը։ Dailystar-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
«Ինչպես նախկինում մի քանի անգամ ասել ենք, Covid 19-ը չի հարգում սահմաններ ու գծերը»,- ասել է կազմակերպության խոսնակն այսօրվա ասուլիսի ժամանակ։
Նա ընդգծել է, որ պատերազմի հետևանքով զորքերի մոբիլիզացիան, բնակչության տեղաշարժը հանգեցնում են վիրուսի տարածմանը։
ԱՀԿ խոսնակը նշել է, որ կազմակերպությունը կշարունակի աջակցել ու ընդլայնել իր գործողությունները առողջապահական ավելացող կարիքների լուծման համար։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ ծախսերը՝ կորոնավիրուսային համավարակի շրջանակներում
- ՄԻՊ. Ռազմական դրությանը զուգահեռ՝ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք կորոնավիրուսի տարածումը
- 13.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 745 նոր դեպք, գրանցվել է 8 մահ
- 12.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 370 նոր դեպք, գրանցվել է 9 մահ
- Կարեն Վրթանեսյան. Հնարավորինս հակիրճ կորոնավիրուսի և դրա վտանգների մասին նաև ռազմաճակատի համար