ԱՀԿ-ն նախազգուշացնում է. Չի կարելի համաճարակը թողնել ինքնահոսի
Երբ Covid-19-ի երկրորդ ալիքը Եվրոպայի մեծ մասում թափ է հավաքում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացնում է, որ չի կարելի թույլ տալ, որ կորոնավիրուսը անվերհսկելիորեն տարածվի՝ համընդհանուր իմունիտետ ստեղծելու համար:
Երիտասարդների մոտ վարակի և ծանր հիվանդության դեպքերը համեմատաբար հազվադեպ են, ինչը ոմանց հիմք է տալիս ասելու, որ համաճարակը պետք է թողնել ինքնահոսի: Այս մասին գրում է Euronews-ը։
«Հանրային առողջության պատմության մեջ երբեք համընդհանուր իմունիտետը չի օգտագործվել որպես բռնկմանը արձագանքելու ռազմավարություն, առավել ևս՝ համաճարակին: Դա գիտականորեն և էթիկապես անընդունելի է»,-ասում է ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Նշենք, որ այս պահի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 38,097,303 մարդ, մահացել է 1,086,400, վերականգնվել՝ 28,635,137-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին