Աշոտյան. Ի՞նչ է մնում Արցախին, եթե ոչ բարոյական իրավունքը՝ խոցելու Ադրբեջան զենք տեղափոխող ինքնաթիռ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Եթե միջազգային հանրությունն ի զորու չէ պարտադրել դադարեցնել զինամթերքի մատակարարումն Ադրբեջանին, ի՞նչ է մնում Արցախին, եթե ոչ բարոյական իրավունքը՝ խոցելու պատերազմի ընթացքում Ադրբեջան զենք, զինամթերք և սպառազինություններ տեղափոխող ցանկացած ինքնաթիռ, նախապես այդ մասին հայտարարելով։
Մեր հայրենակիցների անվտանգությունն ու կյանքը ապահովելու այլ միջոց «աշխարհը», կարծես, մեզ չի թողնում»։
Նշենք, այսօր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի հայցը
- Ստեփանակերտում հայտնաբերվել են թուրքական և իսրայելական հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ
- Իսրայելական կազմակերպությունը դիմել է դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը
- Իսրայելական մամուլն անդրադարձել է Իսրայելին ուղղված Արայիկ Հարությունյանի մեղադրանքներին
- Թուրքիայից և Իսրայելից ինտենսիվորեն Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ. ՊՆ ներկայացուցիչ
- Ժամանակն է, որ Իսրայելը դադարեցնի Ադրբեջանին զենքի վաճառքը. Սերժ Թանկյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին