Արարատում նախարարին վստահեցրել են՝ ևս 15 օր խաղող կմթերեն
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Արման Խոջոյանն այցելել են Արարատի մարզի վերամշակող մի շարք գործարաններ՝ խաղողի մթերումների կազմակերպման և իրականացման գործընթացին հետևելու նպատակով։
«Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի սեփականատեր Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են գործարանում, ծանոթացել մթերման ընթացքին, զրուցել համայնքների ղեկավարների հետ։
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ, Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն 19 օր է, ինչ գործարանն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով՝ առավոտից մինչև ուշ գիշեր։ Խաղողի մթերման ծավալը կազմում է օրական մոտ 600-850 տոննա, այս պահի դրությամբ գործարանն արդեն մթերել է շուրջ 12 800 տոննա։ Նրա կանխատեսմամբ՝ մթերումները կշարունակվեն ևս 15 օր և արդյուքում խաղողի մթերման ընդհանուր ծավալը գործարանում կկազմի մոտ 22-23 հազար տոննա։
Նրա խոսքով՝ համայնքապետերի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր համայնքի համար օրական կտրվածքով սահմանել խաղողի մթերման ստույգ չափաբաժին (քվոտա)՝ ելնելով հավաքվող բերքի քանակից, ինչը թույլ կտա խուսափել մեքենաների կուտակումներից և առավել արդյունավետ կազմակերպել մթերումները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան