Դրոշներով շենքերի վրա նկարվում են, որպեսզի հոգեբանական ազդեցություն թողնեն իրենց հասարակության վրա. Ա. Հովհաննիսյան
«Վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել են հետևյալ քաղաքականությունը՝ հետախուզադիվերսիոն գործողություններով մեծ ռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ և տեղեկատվական ակցիաներ իրականացնել: Դրոշներով տարբեր շենքերի վրա նկարվել, որպեսզի հոգեբանական ազդեցություն թողնեն առաջին հերթին իրենց հասարակության վրա և հետո նաև մեր հասարակության վրա»,- այսօրվա ասուլիսում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, բավական երկար մարտական գործողությունների ժամանակ հարձակողական մարտերում կոտրելով սեփական զինված ուժերի մեծ ներուժը մեծ, էական առաջընթաց ու հաջողություններ չունենալով՝ անհրաժեշտություն է առաջացել Ադրբեջանի հասարակությանը կերակրել նման տեղեկատվություններով:
«Որպեսզի ոմանք, թե´ մեր մոտ, թե´ ուրիշ երկրներում իմ ներկայացրած տեղեկատվությունը չհամարեն, որ զուտ քարոզչական բնույթի են՝ ներկայացնեմ որոշակի տվյալներ»,- հայտնեց ռազմական փորձագետը և շեշտեց, որ 14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջիկա խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված Ադրբեջանի 3-4 բանակային կորպուսները մեծ հաշվով գովելու բան չունեն:
Նրա խոսքով, ցանկացած միջազգային, օտարազգի ռազմական փորձագետ, մասնագետ, ով գոնե տարրական ռազմական գիտելիքներ ունի, կհաստատի իր ասածը:
«Դրանից հետո նրանց ոչինչ չի մնում, բացի նրանից, որ դիվերսիոն խմբերն արագ ներթափանցումներ կատարեն տարբեր բնակավայրեր, նկարվեն տարբեր շինությունների մոտ և հետո այդ շինությունները ներկայացնեն այս կամ այն գյուղի, կամ քաղաքի գյուղապետարան կամ քաղաքապետարան»,- հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան