Արցախի անկախության ճանաչումը թույլ կտա վերջ տալ թուրք-ադրբեջանական հանցագործությանը. ակցիա Երևանում
Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով մի շարք քաղաքացիներ Երևան քաղաքում քայլերթ են իրականացնում։
«Ազատ, անկախ Արցախ» վանկարկելով՝ ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակից սկսեցին իրենց քայլերթը։
Նրանց խոսքով, Արցախի անկախության ճանաչումն այսօրեական և գերկարևոր խնդիր է, ուստի իրենք պետք է օտարերկրյա պետությունների դեսպանատների դիմաց բարձրացնեն վերոնշյալ խնդիրը։
«Մենք պետք է խնդրենք, որ այդ դեսպանատներն իրենց պետություններին հայտնեն Արցախում տեղի ունեցող պատերազմի մասին։ Արցախին պատերազմ են հայտարարել ահաբեկչական կազմակերպությունները, այդ իսկ պատճառով պետությունները պետք է ճանաչեն Արցախի անկախությունը։ Սա Արցախի անկախությունը ճանաչելու և պատերազմը կանգնեցնելու համար արվող շարժում է»,- նշեց ակցիայի կազմակերպիչներից մեկը։
Քայլերթի մասնակիցների առաջին կանգառը եղավ Ռուսաստանի դեսպանատունը։
Այնտեղ ակցիայի մասնակցիները բարձրաձայնեցին, որ հայ զինվորներն այժմ կենաց ու մահու կռիվ են տալիս ադրբեջանական ահաբեկիչների դեմ.
«Ադրբեջանը՝ լկտի Թուրքիայի հետ, որոշել է հարձակվել անկախ Արցախի վրա, և սա անհետևանք չպետք է մնա։ Պետք է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Եվ պետք է հստակ հասկանալ, որ Արցախի անկախության ճանաչումը թույլ կտա վերջ տալ թուրք-ադրբեջանական հանցագործությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք Միացյալ Նահագներից պահանջելու ենք ճանաչել Արցախի անկախությունը. Րաֆֆի Համբարյան
- Անկախության իրավունքի ճանաչումն մենք դիտարկում ենք որպես Արցախի ժողովրդի անվտանգությունը ապահովող և էթնիկ զտումը բացառող գործոն. Միքայել Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան