Գրոզնիում ոչնչացված ահաբեկիչները Սիրիայից էին եկել.Կադիրով
Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանում հատուկ գործողության ընթացքում ոչնչացված ահաբեկիչները Սիրիայից էին ժամանել Չեչնիա՝ ահաբեկչություններ իրականացնելու համար:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է շրջանի ղեկավար Ռամզան Կադիրովը:
«Բոլոր այս «շեյթաները» վերջին շրջանում փախչում էին Ռուսաստանի սահմաններից դուրս՝ թաքնված լինելով Սիրիայում և այլ երկրներում: Հիմա, երբ իրենց արևմտյան հովանավորներից հրաման ստացան, նրանք վերադարձան և որոշեցին մի շարք ահաբեկչություններ իրականացնել», - գրել է Կադիրովը:
Նրա խոսքով՝ գրոհայինները վաղուց օպերատիվ բազաներում էին և գտնվում էին հետախուզման մեջ: Կադիրովը նաև տվյալներ է հրապարակել ոչնչացվածների վերաբերյալ:
Նրանցից երեքը Գրոզնիի բնիկներ են. Նրանք գրանցված են Չեչնիայի Հանրապետությունում, չորրորդը նույնպես գրանցված է Չեչնիայում, նրա ծննդյան վայրի վերաբերյալ տվյալներ չեն տրվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան