Լավրովը Բորելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը
Հոկտեմբերի 13-ին, ԵՄ նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոսեպ Բորելի միջև, որի ժամանակ կողմերը խոսել են հոկտեմբերի 12-ին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի արդյունքների մասին: Տեղեկատվությունը տարածել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ռուսական կողմն ընդգծել է, որ ԵՄ-ում հակառուսական տրամադրությունների հարուցումը և մտացածին պատրվակներով Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր գրգռումը չի համապատասխանում Եվրոպայում իրավիճակի կայունացմանը:
Նշվել է, որ այդ հարաբերությունները կարող են հիմնված լինել բացառապես հավասարության և շահերի փոխադարձ հարգանքի վրա: Դրա համար Եվրամիությունում տոն տվող երկրները պետք է հրաժարվեն սեփական գերակայության դիրքերից բիզնես վարելու փորձերից և գիտակցեն ազնիվ երկխոսության այլընտրանքի բացակայությունը:
Քննարկվել են նաև միջազգային մի շարք արդիական թեմաներ, այդ թվում` Մինսկի համաձայնագրերի իրականացման շրջանակներում ուկրաինական ներքին ճգնաժամի իրատեսական լուծման իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրները` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների մոսկովյան հայտարարությունը, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին