
Մոսկվայում ավարտվել է Մնացականյան-համանախագահներ հանդիպումը
Ավելի քան հինգ ժամ առաջ Մոսկվայում մեկնարկած Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հանդիպումն ավարտվել է։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ ավելացնելով, որ հանդիպման ավարտին ընդունվել է հայտարարություն։
«Հանդիպումը կայացել է։ Ընդունվել է հայտարարություն»,- գրում է «ՏԱՍՍ»-ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է Մնացականյանի ու Մինսկի խմբի համանախագների հանդիպումը
- Մոսկվայում նախատեսված է Զոհրաբ Մնացականյանի հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ