Աղոթք՝ Ղազանչեցոց եկեղեցուց
Արցախի թեմի Առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը այցելել է օրեր առաջ հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցի և այնտեղ աղոթք բարձրացրել Հայաստան/Արցախ աշխարհի խաղաղության, զորացման, հաղթանակի և միասնականության համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱԵ Արցախի թեմից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղուցուն։
Ղազանչեցոց եկեղեցին համարվում է Արցախի հոգևոր ամենախոշոր կառույցներից մեկը: Ղազանչեցոց եկեղեցին XIX դարի հայկական ճարտարապետական արվեստի ուժի և հայ շինարարի կառուցող լինելու հանճարի վկայությունն է:
Պատերազմի տարիներին՝ 1989-ից, վանքը դարձել էր զինապահեստ, դրանից առաջ էլ ադրբեջանցիերը այն վերածել էին անասնագոմի: Արցախյան գոյամատի ընթացքում գնդակոծված Շուշիում զգալի վնասվել էր նաև Ղազանչեցոց եկեղեցին: Եկեղեցին վերջնականապես նորոգվել է մայիսյան հաղթանակից հետո՝ 1994-1998 թվականներին:
Հարակից հրապարակումներ`
- Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի թիրախավորումը
- «Կռունկը»՝ հրետակոծված Սուրբ Ղազանչեցոցում
- Վաճառված գորգերի հասույթը կուղղվի Ղազանչեցոց եկեղեցու գորգի և խորանի վարագույրի պատրաստման աշխատանքներին
- Պարգև սրբազանը շնորհակալություն է հայտնում 18-20 տարեկան հերոս տղաների ծնողներին
- Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Ս․Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը
- Կվերականգնենք. Արցախի նախագահը՝ Ղազանչեցոցի մասին
- Թշնամին հարվածել է Ղազանչեցոց եկեղուցուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան