Վերջին 14 օրերին կորոնավիրուսի դեպքերի աճը հասնում է գրեթե 113 տոկոսի. ԱՆ ներկայացուցիչ
«Վերջին շրջանում բոլորս դիտարկում ենք կորոնավիրուսի դեպքերի և հիվանդացության աճ։ Վերջին 14 օրերին այդ աճը հասնում է գրեթե 113 տոկոսի»,- ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։
Նրա խոսքով, պատճառները պարզ են. ելնելով ռազմական դրությունից՝ բնակչության ուշադրությունը սևեռված է դեպի արտաքին թշնամին։
«Սակայն մենք չպիտի մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի, որն ուղղակիորեն մեր թիկունքը թուլացնում է։ Պարզ է, որ անվտանգության կանոնները չպահելու արդյունքում է գրանցվում այս ցուցանիշը»,- նշեց նա։
Ըստ նրա, ամբողջ աշխարհում արդեն իսկ ապացուցվել է, որ երեք կանոններ պահպանելով կարելի է կանխարգելել COVID-ի տարածումy՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունy։
Նա նշեց, որ տարբեր կամավորական ջոկատներ են ստեղծվում, հավաքագրվում օգնություններ, մարդկային կուտակումների ժամանակ որևէ մեկն անվտանգության կանոնները չի պահում։
«Անվտանգության կանոնները չպահելը կարող է բերել իրավիճակի, որ հիվանդությունը տարածվի, հասնի զինվորներին՝ դրանով թուլացնելով մեր զինվորի կամքն ու առողջությունը։ Սա զգոնության, սթափության կոչ է, պիտի միասնական ու յուրովի պայքարենք այս հիվանդության դեմ, վերահսկենք կողքի անձի կողմից այդ կանոնների չպահանման գործընթացը։ Յուրաքանչյուրս հանդիսանում ենք այս պայքարի կանոնների պահպանման պատասխանատուն և յուրաքանյուրս պատասխանատու ենք այս հիվանդության տարածման համար»,- ասաց Ռոմելլա Աբովյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ. Ղարաբաղում պայքարն օգնում է կորոնավիրուսի տարածմանը
- ԱՆ ծախսերը՝ կորոնավիրուսային համավարակի շրջանակներում
- ՄԻՊ. Ռազմական դրությանը զուգահեռ՝ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք կորոնավիրուսի տարածումը
- 13.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 745 նոր դեպք, գրանցվել է 8 մահ
- 12.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 370 նոր դեպք, գրանցվել է 9 մահ
- 11.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 715 նոր դեպք, գրանցվել է 4 մահ
- 10.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 649 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
- Միշուստին. ԵԱՏՄ երկրները պետք է առաջինը ստանան կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութ
- Օրեցօր ավելացող կորոնավիրուսի դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել. ԱՆ
- Եթե կորոնավիրուսով վարակվածների թվի աճի միտումը շարունակվի, լրջագույն խնդիրներ կստեղծվեն առողջապահական համակարգի համար
- Կարեն Վրթանեսյան. Հնարավորինս հակիրճ կորոնավիրուսի և դրա վտանգների մասին նաև ռազմաճակատի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան