Վրաստանի ԱԳՆ. Ղարաբաղում ապակայունացման պահից դադարեցվել է ռազմական նշանակության բեռների տարանցումը Ադրբեջանի ու Հայաստանի ուղղությամբ
Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում: Վրաստանի ունեցած փաստաթղթերի համաձայն, չվերթները, որոնք իրականացվում են Վրաստանի օդային տարածքում, միայն մարդասիրական, քաղաքական բնույթի են և լիովին համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին։ Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան:
Ինչպես նշել է Լաշա Դարսալիան, Ղարաբաղում ապակայունացման պահից Վրաստանի կողմից դադարեցվել է ռազմական նշանակության բեռների տարանցիկը ցամաքային և օդային ճանապարհով, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի ուղղությամբ:
«Մեկ անգամ ևս ցանկանում ենք հայտարարել, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում: Վրաստանի ունեցած փաստաթղթերի համաձայն, չվերթները, որոնք իրականացվում են Վրաստանի օդային տարածքում, միայն մարդասիրական, քաղաքական բնույթի են և լիովին համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին: Վրաստանը կրկին շարունակում է հստակ կատարել իր միջազգային պարտականությունները, մարդասիրական և քաղաքացիական, այդ թվում՝ կոմերցիոն բեռների անցկացման առումով: Նշվածն իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում՝ «ICAO»-ի կանոնակարգերին համապատասխան: Չնայած դրան, լրատվամիջոցներով ակտիվացել են շահարկումները, իբր Վրաստանի տարածքով ռազմական փոխադրումներն իրականացվում են քաղաքացիական չվերթների միջոցով:
Կոնկրետ փոխադրողի և բեռի սեփականատիրոջ պատասխանատվությունն է, լիովին ենթարկվել միջազգային իրավունքի նորմերին և չչարաշահել մարդասիրական միջանցքները: Խախտում հայտնաբերելու և կայուն ապացույց ունենալու դեպքում Վրաստանը համարժեք կարձագանքի, խախտողներից կպահանջվի պատասխան՝ միջազգային իրավունքին համապատասխան, այդ թվում ԻԿԱՕ-ի առջև»,- հայտարարել է Լաշա Դարսալիան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան