Տասը զինծառայողի անուն սխալմամբ Է հայտնվել զոհերի ցուցակում, նրանք ողջ են. ՊԲ
Հոկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Այս մասին տեղեկանում ենք ՊԲ պաշտոնական կայքէջից։
Մասնավորապես նշված ցուցակներում ներառված են եղել՝
Արթուր Արամայիսի Առաքելյանի,
Հակոբ Խաչատուրի Հակոբյանի,
Զարզանդ Հովհաննեսի Բարսեղյանի,
Վահրամ Վաչագանի Հովհաննիսյաննի,
Գևորգ Մանվելի Մանուկյանի,
Արմեն Զավենի Ամիրջանյանի,
Իշխան Ռաֆիկի Ասլանյանի,
Միսակ Հակոբի Սաֆարյանի,
Հայկ Արարատի Հակոբյանի
Արթուր Նորիկի Մինասյանի անունները, ովքեր ինչպես պարզվել է ողջ են:
«Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»,- ասված է ՊԲ տարածած հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ-ն հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված ևս 17 տղաների անուններ է հրապարակել
- Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները
- ՊԲ-ն զոհված զինծառայողների անուններ է հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան