Հաստատվել է ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամկետները
Ըմբշամարտի միացյալ աշխարհի /UWW/ գործկոմը հաստատել է 2020թ․ մեծահասակների աշխարհի առաջնության ծրագրերը, որը ազգային ֆեդերացիաների որոշման արդյունքն է։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Նոյեմբերի 6-ին UWW-ն կքննարկի շարունակվող համաճարակի, դրա ազդեցության և ազգային ընտրանիների մասնակցության հետ կապված ցանկացած փոփոխություն:
Կառույցի նախագահ Նենադ Լալովիչն ասել է, որ իրենք զգուշավոր լավատեսությամբ են վերաբերվում առաջնության կայացմանը։ Գերխնդիրը մարզիկների, մարզիչների և անձնակազմի անվտանգությունն է։ Պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի բելգրադյան ստուգատեսը առաջիկա դեկտեմբերին անցկացվի անվտանգ միջավայրում:
Նշվում է նաև, որ աշխարհի պատանեկան առաջնությունը, որը նախատեսված էր մեծահասակների մրցաշարից մեկ շաբաթ շուտ, չեղյալ է հայտարարվել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները