Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը, զոհեր չկան. ԱԻՊԾ
Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը` խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։
Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան։
Զոհեր ու վիրավորներ չկան»,- ասված է տարածված հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտում հայտնաբերվել են թուրքական և իսրայելական հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ
- Պետդուման գնահատել է Ղարաբաղի՝ հակաահաբեկչական կենտրոն ստեղծելու գաղափարը
- Ստեփանակերտում լսվել են պայթյուններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան