ԱՄՆ Պետքարտուղարության ծրագրի շրջանավարտները նամակով դիմել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող Professional Fellows Program երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագրի 40 շրջանավարտներ նամակով դիմել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին` Արցախի հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիան կանխելու կոչով: Նամակում , մասնավորապես, ասված է.
«Պատերազմի մեկնարկից ի վեր Ադրբեջանը` Թուրքիայի անմիջական աջակցությամբ, օգտագործում է կասետային զինամթերք և անդադար հարձակում է գործում խաղաղ բնակչության , քաղաքացիական օբյեկտների և Արցախի Հանրապետության քաղաքների ու գյուղերի վրա: Այս բռնի գործողությունները հանգեցրել են Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության մահվան բազմաթիվ դեպքերի, մարդու իրավունքների լուրջ խախտումների, բնակելի տների և ենթակառուցվածքների ոչնչացման: Քաղաքացիական անձանց ուղղակի թիրախավորումը, Արցախի քաղաքների, այդ թվում ` հայերի հոգևոր և էթնիկական խորհրդանիշի` Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծումը, կասկած չի հարուցում, որ ադրբեջանա-թուրքական բանակը, որին աջակցում են հազարավոր ահաբեկչական վարձկան խմբավորումներ Սիրիայից, հետապնդում է Արցախի հայերի էթնիկական զտման հստակ նպատակ: Ասել է թե ՝ մենք հայերս հերթական անգամ ենթարկվում ենք ցեղասպանության , այս անգամ ՝ Արցախում:” նշվում է նամակում:
Իրավիճակը մարդասիրական ճգնաժամի եզրին է և պահանջում է միջազգային հանրության անհապաղ միջամտություն` վիժեցնելու հայերի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպան պատերազմը:
Հավատրիմ լինելով Հայաստանում և Արցախում ժողովրդավար, օրենքի գերակայության, մարդու արժանապատվության, իրավունքների և ազատությունների հիման վրա անկախ պետություն ստեղծելու գաղափարին ` շրջանավարտները վստահ են, որ ԱՄՆ պետքարտուղարությունը.
1. անհապաղ և ակտիվ գործողություններ կձեռնարկի` դադարեցնելու Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի Հանրապետության և հայերի դեմ,
2. Կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը` հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,
3. Կկանխի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ահաբեկչության ու ագրեսիայի ուղղակի աջակցությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան