Կաթնառատում այսօրվա դրությամբ արձանագրված է աղիքային հիվանդության 101 դեպք
Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 14-ի դրությամբ արձանագրված աղիքային հիվանդության 101 դեպքից 83-ը դուրս են գրվել առողջացումով, 4-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ։ Այս պահին հոսպիտալացված է 14 պացիենտ։ Այս մասին հայտում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստերներով` մինչև ջրամատակարարման համակարգի ամբողջական մաքրման և ախտահանման աշխատանքների ավարտը:
Մանրէաբանական հետազոտության նպատակով ջրից և պացիենտներից վերցված նմուշներում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ:
Հարակից հրապարակումներ`
- Կաթնառատի ջրի խնդիրը ԱԱՏՄ օրակարգում է
- Աղիքային վարակիչ հիվանդության ևս 28 նոր դեպք է գրանցվել
- Կաթնառատի ջրի խնդրի հիմքով ԱԱՏՄ-ն հարուցել է վարչական վարույթ
- ԱՆ. Լոռիում աղիքային վարակով 39 մարդ է հոսպիտալացվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա