Արթուր Ղազինյան. Լավրովի հայտարարությունները պետք է դիտարկել երկու հարթության մեջ
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.
«Լավրովի հայտարարությունները պետք է դիտարկել երկու հարթության մեջ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն և տարածաշրջանային գերտերություն:
5 + Արցախի կարգավիճակ + 2 բանաձևը բանակցային սեղանին այս պահին դրված փաստաթղթի պարունակությունն է, որը Լավրովը ներկայացնում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Այլ բանաձև այս պահին մշակված չէ, չնայած որ ՀՀ և Արցախի զինված ուժերն արեցին իրենցից կախված հնարավորն ու անհնարինը այն փոխելու համար:
Կարգավորման այլ բանաձև մշակելու և համանախագահներին ներկայացնելու հարցը գտնվում է ՀՀ քաղաքական իշխանության իրավասության տիրույթում, ինչը, ինչպես այսօր պարզ դարձավ, ՀՀ քաղաքական իշխանությունները ՁԱԽՈՂԵԼ ԵՆ»։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
- Մոսկվան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է լինեն ռուս ռազմական դիտորդներ. Լավրով
- Առաջարկությունները, որոնք միջնորդները մշակել և շարունակում են քննարկել, մնում են բանակցությունների սեղանին. Սերգեյ Լավրով
- Լավրովը Բորելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան