Սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պարգևատրել են Կամո Պետրոսյանը և Սերգեյ Միրզոյանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրել է ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին և նույն շրջանի ԱԱԾ աշխատակից Սերգեյ Միրզոյանին:
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված ԱԱԾ սահմանապահները
- Թշնամին ամեն կերպ փորձում է ներխուժել Հադրութ. Վահրամ Պողոսյան
- Նկարահանումներ՝ Հադրութում
- Հրադադարից առաջ Ադրբեջանը վերջին հարվածն ընտրել էր Հադրութ քաղաքը. Արցախի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան