Վերջին օրերին վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում ՝այս պատերազմի միջազգայնացման կապակցությամբ․Դ․Բաբայան
Արցախը պինդ է և կանգուն։Ամեն ինչ լավ է լինելու։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱՀ նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Այս պահի դրությամբ մեր հերոսական բանակը ,մեր սուրբ տղաներն իրականացնում են պարզապես պատմական առաքելություն՝ պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, մեր ժողովրդի ապագան, կանգնած են մինչև վերջ։ Որևէ խուճապ, որևէ հուսալքություն չկա, չի էլ կարող լինել։ Սա ընդհանուր Արցախի բարոյահոգեբանական վիճակի արտացոլումն է։ Մեր սրտերն արյունով լի են, բայց ոգին անկոտուն է»,-ասաց Բաբայանը։
Խոսելով վերջին զարգացումներից, Բաբայանը տեղեկացրեց, որ համառ մարտերը շարունակվում են ճակատի գրեթե ողջ երկայնքով։
«Որոշ տեղեր համեմատաբար հանգիստ է, որոշ տեղեր թեժ է,հատկապես այս օրվա ընթացքում։ Հակառակորդի բոլոր փորձերը ՝ ճեղքել մեր պաշտպանությունը, ձախողվել են։ Նա տվել է բավականին մեծ քանակությամբ զոհեր և ահագին զինտեխնիկա է ոչնչացվել մեր տղաների կողմից»,-հավելեց Բաբայանը։
ԱՀ նախագահի արտաքին հարցերով խորհրդականը նկատեց նաև, որ վերջին օրերին վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում ՝այս պատերազմի միջազգայնացման կապակցությամբ․
«Տեսանք,որ Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչները ներթափանցել են ՌԴ տարածք, հասել են մինչև Չեչնիա։ Մի սուբյեկտ ՌԴ-ի, որը որևէ սահման չունի Ադրբեջանի և պատերազմական գոտու հետ։ Մենք ժամանակին տեղեկացրել էինք միջազգային հանրությանը,որ ահաբեկիչները մի մասը տեղակայված է Դաղստանի սահմանին։ Այսինքն՝ նրանք ներթափանցել են Դաղստանի սահմանից հասնելով Չեչնիա և այնտեղ չեզոքացվել են։
Չի բացառվում, որ դրանց տարբեր խմբեր այս պահի դրությամբ լինեն դաղստանյան և հյուսիս-կովկասյան այլ սուբյեկտների անտառներում պատսպարված»-ընդգծեց բանախոսը։
Նա նաև անդրադարձավ թուրք-ադրբեջանական և ահաբեկչական այս եռամիասնության ձեռնարկած վտանգավոր քայլերին։ Մասնավորապես նշելով, որ նրանց կարևոր թիրախներից մեկը հանդիսանում է Արաքս գետի մոտակայքում կառուցված ջրամբարն ու նրան տիրանալը։
Անդրադառնալով ՌԴ միջամտությանն ու արտգործնախարարների հանդիպումներին, Բաբայանը , մասնավորապես նշեց․ «Եթե Ադրբեջանն ու Թուրքիան այս քայլն էլ անտեսեն, բացառված չէ, որ Ռուսաստանն անցնի ավելի կոշտ քայլերի, ինչի համար կան բոլոր քաղաքական նախադրյալները: Եթե ահաբեկիչները մտնում են Ռուսաստանի տարածք, դա շատ լուրջ է: Պետք չէ կարծել, որ Ռուսաստանը ձեռքերը ծալած կնստի և կհետևի Թուրքիայի գործողություններին Անդրկովկասում»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում