Իրանի կառավարության խոսնակ. Ոչ մի ահաբեկիչ չպետք է ոտք դնի այս տարածաշրջան
Իրանի կառավարության խոսնակը, հայտարարելով, որ Թեհրանն աջակցում է յուրաքանչյուր նախաձեռնության, որը կհանգեցնի Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմի դադարեցմանն ասել է. «Ահաբեկիչների մուտքը տարածաշրջան, որ երկրի կողմից էլ որ կազմակերպվի, սպառնալու է հենց այդ երկրի շահերին»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, հայտարարելով, որ իր երկիրը պատրաստ է միջնորդ հանդիսանալ և նվազեցնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունն Ալի Ռաբիին նշել է. «Ոչ մի ահաբեկիչ այլ երկրներից չպետք է ոտք դնի այս տարածաշրջան»:
Խոսելով այն մասին, որ Իրանը տարածաշրջանի եզակի երկրներից է, որ լավ հարաբերություններ ունի հակամարտող երկու կողմերի հետ, Ռաբիին նշել է, որ Իրանը հակամարտող կողմերին կոչ է անում հարգելով միջազգային իրավունքը և տարածքային ամբողջականությունը, նստել բանակցությունների սեղանի շուրջ և զերծ մնալ հրադադարի ռեժիմը խախտելուց:
Նա ցավ է հայտնել խաղաղ բնակիչների սպանվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի:
Հարակից հրապարակումներ`
- Ղարաբաղում «դժոխային» մարտերից հետո սիրիացի վարձկանները վերադառնում են Ադրբեջանից
- «Փաստ». Այն վարձկանը, որը չի կարողանում նորմալ կռվել և փորձում է նահանջել՝ թիկունքից կրակում են դիպուկահարները
- «Ալլահը վկա, էս ազերիները օրեր են լինում՝ մեզ ուտելիքից էլ են կտրում». հատված վարձկանների խոսակցությունից
- Ադրբեջանական կողմում կռվող վարձկանների մասնակցությունը փաստող տեսանյութ է հրապարակվել
- ՀԱՊԿ-ը մարտահրավեր է համարում վարձկան գրոհայինների տեղափոխումը ղարաբաղյան հակամարտության գոտի
- Վարձկանների հավաքագրում Սիրիայում՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից պատերազմ վարելու համար