Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
Հոկտեմբերի 14-ին, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի միջև հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծանր իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ հաստատվել է այս տարվա հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների մոսկովյան հայտարարության դրույթների խստորեն իրականացման անհրաժեշտությունը:
Ռուսական կողմն ընդգծել է, որ հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու մեխանիզմի անհապաղ համաձայնեցմանն այլընտրանք չկա, որը հիմք կստեղծի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված հետագա քայլերի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան