ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների մեկնարկը հետաձգվում է
Հաշվի առնելով ՀՀ-ում COVID-19 վիրուսի ռեկորդային աճը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այսօրվա հայտարարված հանրակրթական ուսումնական հաստատություններում աշնանային երկշաբաթյա արձակուրդը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել 2 շաբաթով հետաձգել ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների մեկնարկը, ինչպես նաև 2 շաբաթով դադարեցնել բոլոր մարզադպրոցների աշխատանքը և մանկապատանեկան թիմերի մարզումները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների վերսկսման, ինչպես նաև մանկապատանեկան թիմերի մարզումների վերսկսման մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները