Մարտակերտի հրետակոծության հետևանքով մահացել է «Արցախէներգո» ընկերության աշխատակիցը. Արցախի ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ահազանգում է՝ Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները։
Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը 32 է»,- հայտնել է Արցախի ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
- «Դպրոցը չպետք է այսպիսի տեսք ունենա». ԿԽՄԿ-ն դատապարտում է Ադրբեջանի՝ խաղաղ բնակչությանը թիրախավորելը
- Շահումյանի, Մարտակերտի և Հադրութի շրջանների ուղղությամբ թշնամին թիրախավորվել է քաղաքացիական ենթակառուցվածքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան