Ուկրաինան և Թուրքիան պատրաստվում են նոր ռազմական համաձայնագիր ստորագրել
Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Թարանը հայտնել է, որ Ուկրաինան և Թուրքիան կընդլայնեն ռազմական համագործակցությունը 21 ոլորտում: Այս մասին գրում է ուկրաինական focus կայքը։
Նշվում է, որ հոկտեմբերի 13-ին նախարարների կաբինետի արտահերթ նիստում ընդունվել է ակտ, որով Ուկրաինան կկարողանա նոր ռազմական համաձայնագիր ստորագրել Թուրքիայի հետ:
«Ակտի նախագծի ընդունումը իրավական հիմք կստեղծի 21 ուղղություններով այս ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման համար», - ասել է պաշտպանության նախարարը։
Երկու երկրների կառավարությունների միջև ռազմական համաձայնագրի պաշտոնական ստորագրումը նախատեսված է հոկտեմբերի 15-ից 17-ը՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու Թուրքիա կատարելիք այցի ընթացքում:
Հիշեցնենք, որ փետրվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ, կողմերը պայմանավորվել էին ռազմական օժանդակության և AN-178 բեռնափոխադրող ինքնաթիռի մատակարարման շուրջ: