ՊՆ ներկայացուցիչ. Հայկական կողմը կենդանի ուժի մեծ կորուստներ է պատճառել հակառակորդին
«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսկել են լայնածավալ հարձակողական գործողություններ հատկապես հյուսիսային ուղղությամբ, նաև հարավային ուղղությամբ, բայց մի փոքր ոչ Արաքսի հովիտ»,-ընթացող ճեպազրույցում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ռազմաճակատում առկա դրությունը։
Նրա խոսքով, երկու ուղղություններով էլ համառ հարձակումներ են փորձել զարգացնել։
«Ընդ որում փորձել են զարգացնել հրետանու հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ՝ շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակարգերով, որոնց մեր զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ, հետ են շպրտել՝ աներեր կանգնելով»,-ասաց Ա. Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ այսօրվա ու երեկվա ընթացքում բավականին մեծ են Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները։
Նա նշեց, որ հակառակորդը հետաքրքրիր ինտենսիվ մարտավարություն է ընտրել հատկապես բարձունքները գրոհելիս՝ մեծ խտությամբ հետևակի կիրառություն, աննկարագրելի չափով, այնպիսին, ինչպիսին տեսել ենք միայն ֆիլմերում։
«Այս պահին նորից մարտերը շարունակվում են։ Երեկոյան ժամերին ինտենսիվությունը մի փոքր նվազում է»,-նշեց նախարարության ներկայացուցիչը։
Նա նկատեց, որ ՀՀ տարածքում թիրախավորվել է մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգը, ինչը լեգիտիմիզացնում է նման ռազմական համակարգերի թիրախավորումը Ադրբեջանի տարածքում։ Ա. Հովհաննիսյանն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում մեծ ուշադրության պետք է արժանանա նաև Արցախում հիվանդանոցներից մեկի թիրախավորումը ադրբեջանական զինված ուժերի կողմից։
«Պետք է բոլորը տեսնեն, թե ինչպես են բուժհիմնարկները ևս թիրախավորվում։, չնայած մեզ համար բոլորովին զարմանալի չէ, որովհետև մենք դա տեսել ենք բազմիցս, եթե թիրախավորում են եկեղեցին, ապա նույն կերպ կթիրախավորեն նաև հոսպիտալը»,-ասաց նա։
Նախարարության ներկայացուցիչն ասաց, օրվա ընացքում ռազմաճակատում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառվել է նաև օդուժ, որոնք մեծ հաջողության չեն հասել իրենց գործողություններում։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ-ն զոհված զինծառայողների նոր անուններ է հրապարակել
- ՊՆ ներկայացուցիչ. Հայկական կողմը Սու-25 գրոհիչ է խոցել
- Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ տարածքում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա. ՊՆ
- Դիվերսիոն ներթափանցումների դեմ մեր զինված ուժերը պայքարում են. ՊՆ ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան