ՊՆ ներկայացուցիչ. Հայկական կողմում կան գերիներ
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին լրագրողներն այսօր խնդրեցին մանրամասներ հրապարակել զինծառայողների վիճակի մասին։
«Ցավոք, մեր տղաների վիճակի մասին որևէ բան ասել չեմ կարող։ Դուք գիտեք, որ Ադրբեջանը բացարձակ չի աշխատում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ, ավելին ասեմ, նույնիսկ սեփական դիակները չի էլ փորձում հանել։ Ընդհանրապես այդ վերջին շրջանում բախվում ենք Ադրբեջանի՝ իրենց սեփական դիակների ու կորուստների նկատմամբ ծայրահեղ անմարդկային վերաբերմունքի հետ։ Նման բան երբևիցե չենք տեսել անգամ իրենց կողմից։ Դրանք ցուցիչներ են, որ ենթադրությունների տեղիք են տալիս, դրանց մասին հետո կարելի է խոսել»,-ասաց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով հարցին, թե հայկական կողմում կա՞ն գերիներ, Հովհաննիսյանը պատասխանեց,
«Այո, կան գերիներ, բայց քանի՞սն են, որտե՞ղ են, ի՞նչ վիճակում են, ես նման տեղեկությունների չեմ տիրապետում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան