Ռյաբկովը չի բացառել Ռուսաստանի և ԱՄՆ-ի առերես շփումները՝ ԼՂ հարցով
Ռուսաստանը թույլ է տալիս առերես շփումներ ԱՄՆ-ի հետ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին չորեքշաբթի օրը ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«ԱՄՆ-ի հետ շփումները Լեռնային Ղարաբաղի հարցով կշարունակվեն: Ես լիովին ընդունում եմ դեմ առ դեմ շփումները` կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից , այդ թվում ընտրություններից առաջ»,-ասել է նա:
Ռյաբկովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Պետդեպարտամենտի մեկնաբանություններում բացառվում է ՌԴ-ի ՝ հակամարտության կողմերի միջև համաձայնության գալու հարցում որևէ հիշատակում:
«Մենք դա արձանագրել ենք մեզ համար որպես փաստ, , բայց դա չի խանգարի ԱՄՆ-ի հետ այդ խնդրի բովանդակային կողմի շուրջ երկխոսությանը»,-ասել է բարձրաստիճան դիվանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին