Մոսկվան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է լինեն ռուս ռազմական դիտորդներ. Լավրով
Մոսկվան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է լինեն ռուս դիտորդներ, բայց վերջին խոսքը հակամարտության կողմերինն է: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Նույնիսկ ոչ խաղաղապահներ, այլ ռազմական դիտորդներ: Նրանք բավարար կլինեին: \Մենք կարծում ենք, որ միանգամայն ճիշտ կլինի, եթե դրանք լինեն մեր ռազմական դիտորդները, բայց վերջնական խոսքը պետք է ասեն կողմերը: Եվ, անկասկած, մենք ելնում ենք նրանից, որ և Բաքվում, և Երևանում հաշվի կառնվեն մեր դաշնակցային հարաբերությունները, մեր ռազմավարական գործընկերային հարաբերությունները»,- ասել է Ս.Լավրովը:
Նշենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատասխանում է ռուսաստանցի լրագրողների հարցերին: Հարցազրույց են վերցնում RT-ի և «Россия сегодня» -ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, «Комсомольская правда»-ի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինը, Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը:
Քննարկման գլխավոր թեմաներից է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկությունները, որոնք միջնորդները մշակել և շարունակում են քննարկել, մնում են բանակցությունների սեղանին. Սերգեյ Լավրով
- Լավրովը Բորելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը
- Լավրով․ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ հաստատվել է բանակցային ֆորմատի անփոփոխելիությունը
- Լավրով․ Կարծում եմ, որ մեր համատեղ գիշերային արթուն գործողություններն իզուր չէին
- Զ. Մնացականյան. Լավրովի հետ եղել է կառուցողական երկխոսություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին