Ֆրանսիայի ԱԺ պատգամավորն այսօր բանաձև է ներկայացնելու՝ Արցախի ճանաչման համար
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին նախօրեին Ազգային ժողովի դիմաց հայտարարել է, որ որպես պատգամավոր՝ շարունակելու է հանդես գալ նախաձեռնություններով։
«Վաղը (այսօր), ես որպես առաջին ստորագրող կներկայացնեմ մի քանի պատգամավորների կողմից ստորագրված բանաձևը, որպեսզի մեր Ազգային ժողովը կողմ քվեարկի Արցախի ճանաչմանը և հայերի` իրենց հողում ապրելու իրավունքին»,- ասել է պատգամավորը։
Նախօրեին հազարավոր ցուցարարներ, Ֆրանսիայի CCAF-ի ներկայացուցիչներ, պատգամավորներ կրկին հավաք էին կազմակերպել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը և կոչ էին անում Ֆրանսիային ստանձնել իր պարտականությունները՝ պաշտպանելու հայերին։
«Եկեք թույլ չտանք, որ Ալիևը և Էրդողանը շարունակեն 1915-ին սկսածը: Եկեք հայերին մենակ չթողնենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Մոտ տաս օրվա ընթացքում ես կգլխավորեմ պատվիրակություն, որը կմեկնի Հայաստան`ցույց տալու Ֆրանսիայի աջակցությունը: Այն, ինչ տեղի է ունենում Արցախում ավելին է, քան մի տարածքի ճակատագիր, այն մի ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու կրոնական բազմազանությունն է»,- թվիթերում գրել է Պուպոնին:
A l’appel du CCAF j’étais ce soir devant l’Assemblée Nationale avec des des milliers de manifestants et plusieurs de mes collègues parlementaires pour réclamer la reconnaissance de l’Artsakh et appeler la France à prendre ses responsabilites pour défendre nos frères arméniens.1/4 pic.twitter.com/iWGeWaJQpf
— François Pupponi (@fpupponi) October 13, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան