Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն Էրդողանին ու նրա ընտանիքին անվանել է Թուրքիային պատուհասած «ամենամեծ աղետը»
Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա ընտանիքը ամենամեծ «աղետն են, որ հասել է մեր ժողովրդին»։ Այս մասին գրում է almasdarnews-ը՝ հղում անելով թուրքական ընդդիմադիր Zaman թերթին:
Դավութօղլուն, որը նախկինում Էրդողանի ամենամոտ մարդկանցից էր ու զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի, հետո` վարչապետի պաշտոնը՝ մինչև հրաժարականը, ասել է, որ Էրդողանի` իշխանության մնալու ցանկությունը ստիպում է նրան չհապաղել, ստեղծել անբնական քաղաքական դաշինքներ, ինչպիսին է դաշինքն ազգայնական կուսակցության և մեկ այլ ձախ շարժման՝ Դոլտ Բահչելիի գլխավորած ազգային շարժման և Դոգո Բրինչիկի գլխավորած «Հայրենիք» կուսակցության հետ:
Դավութօղլուն իր կուսակցության համաժողովին, որը տեղի է ունեցել Թուրքիայի հարավային Մերսին քաղաքում, բացատրել է, որ որ Էրդողանը նույնիսկ այս խմբերի հետ դաշինք էր հաստատել 1990-ականների վերջին՝ մեղադրելով նրան նաև իր առջև խոչընդոտներ դնելու մեջ:
«Էրդողանը լքեց իր ընկերներին, ովքեր պայքարում էին իր հետ ու հիմա փորձում է հետ պահել մեզ», - ասել է Դավութօղլուն։
Մեկնաբանելով Էրդողանի վերջին կոչը թուրքերին՝ համբերատար լինել այն դժվարություններին, որով անցնում են, Դավութօղլուն ասել է․ «Ազգը համբերատար կլինի: Բայց ի՞նչ աղետի նրանք համբերատար կլինեն: Դու ինքդ ես աղետը: Այս ժողովրդի գլխին եկած ամենամեծ աղետն այս ռեժիմն է, որը երկիրը վերածեց աղետալի ընտանեկան բիզնեսի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան