14.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1058 նոր դեպք, գրանցվել է 10 մահ
Հայաստանում երեկ կատարվել է 2877 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1058 նոր դեպք: Առողջացել է 395 մարդ: Մեկ օրում մահացել է 10 մարդ, որից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 57 (տղամարդ), 62 (տղամարդ), 70 (կին), 82 (կին), 56 (տղամարդ), 68 (տղամարդ) և 47 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հոկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 58624 դեպք, որոնցից 46713-ն` առողջացած, 1039-ը` մահվան ելքով: Մահվան ևս 311 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10561 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 332154 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին 14 օրերին կորոնավիրուսի դեպքերի աճը հասնում է գրեթե 113 տոկոսի. ԱՆ ներկայացուցիչ
- ԱՀԿ. Ղարաբաղում պայքարն օգնում է կորոնավիրուսի տարածմանը
- ՄԻՊ. Ռազմական դրությանը զուգահեռ՝ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք կորոնավիրուսի տարածումը
- 13.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 745 նոր դեպք, գրանցվել է 8 մահ
- 12.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 370 նոր դեպք, գրանցվել է 9 մահ
- 11.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 715 նոր դեպք, գրանցվել է 4 մահ
- 10.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 649 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
- 09.10.2020. Կորոնավիրուսի 614 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է
- Եթե կորոնավիրուսով վարակվածների թվի աճի միտումը շարունակվի, լրջագույն խնդիրներ կստեղծվեն առողջապահական համակարգի համար
- Կարեն Վրթանեսյան. Հնարավորինս հակիրճ կորոնավիրուսի և դրա վտանգների մասին նաև ռազմաճակատի համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին