Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ
Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողով ներկայացվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծ: Հայաստանի պետական հետաքրքրություններ ֆոնդից Panorama.am-ին տեղեկացնում են, որ այս ուղղությամբ վերջին օրերին ANIF-ը մեծ կազմակերպական և համակարգված աշխատանք իրականացրեց ֆրանսիացի իր գործընկերների հետ։
«Պատերազմական գործողությունների սկզբից ի վեր Հայաստանի պետական հետաքրքրություններ ֆոնդի (ANIF) աշխատանքները ընդհանուր առմամբ միտված են ի պաշտպանություն Արցախի ժողովրդի:
Սա կարևոր, սակայն ընդամենը առաջին քայլն է: Շարունակելու ենք նույն հետևողականությամբ։
Երախտագիտություն ենք ուզում հայտնել ֆրանսիացի մեր գործընկերներին ովքեր իրենց հայանպաստ ձեռնարկումներով հետևողականորեն իրենց օժանդակությունն են բերում Արցախի խնդրի կարգավորման և արդարության վերականգնման գործընթացներին:
Հատուկ շնորհակալություն նախագիծը առաջինը ստորագրած Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնին»,-ասված է ֆոնդի տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան