Գիշերն առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը. ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը:
Հարակից հրապարակումներ`
- Դիվերսիոն ներթափանցումների դեմ մեր զինված ուժերը պայքարում են. ՊՆ ներկայացուցիչ
- ՊՆ ներկայացուցիչ. Մեր զորքերը հերոսական ու համառ մարտեր են մղում
- Թշնամու կրած հսկայական մարդկային կորուստները. ՊԲ
- Հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը և կասեցնում այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները. ՊՆ
- ՊԲ-ն հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված ևս 17 տղաների անուններ է հրապարակել
- Առավոտնից գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը անցել է հարձակողական գործողությունների. ՊՆ ներկայացուցիչ
- Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում. ՊԲ