Առաջարկությունները, որոնք միջնորդները մշակել և շարունակում են քննարկել, մնում են բանակցությունների սեղանին. Սերգեյ Լավրով
Լավրովը համոզված է, որ Ղարաբաղում հնարավոր է քաղաքական կարգավորում: Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովի արած հայտարարությունը ներկայցնում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, հնարավոր է քաղաքական կարգավորում: Առաջարկությունները, որոնք միջնորդները մշակել են և շարունակում են քննարկել, մնում են բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունն արդեն հայտնի է: Այն Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների փուլային, աստիճանական ազատումն է, միևնույն ժամանակ պահպանելով Ղարաբաղի անվտանգության երաշխիքները մինչև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապ ապահովումը»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սպուտնիկ», «Գովորիտ Մոսկվա» և «Կամսամոլսկայա պրավդա» ռադիոկայաններին տված հարցազրույցում:
Նա հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ:
Լավրովը նաև ասել է, որ Ռուսաստանը չի կիսում Թուրքիայի տեսակետը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ:
«Մենք համաձայն չենք Թուրքիայի հնչեցրած դիրքորոշման հետ, որը, ըստ էության, Ալիևը մի քանի անգամ արտահայտեց: Այստեղ գաղտնիք չկա, մենք չենք կարող կիսել այն պնդումը, որ կա և թույլատրելի է հակամարտության ռազմական լուծում»,- ասել է նա:
Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը Թուրքիային տեսնում է ոչ թե որպես ռազմավարական դաշնակից, այլ որպես սերտ գործընկեր: «Մենք երբեք Թուրքիային չենք որակել որպես մեր ռազմավարական դաշնակից: Նա շատ սերտ գործընկեր է, շատ ոլորտներում այդ գործընկերությունը ռազմավարական բնույթ ունի»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
նա նաև նշել է, որ Ռուսաստանի ռազմական դիտորդները կարող են ընդգրկվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու մեխանիզմում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան