Պեսկով. Ռուս զինվորականները ստուգում են Ադրբեջանի կողմից ՀՀ-ի ուղղությամբ հարվածներ հասցնելու տեղեկությունները
Ռուս զինվորականները մասնակցում են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքին հարված հասցնելու վերաբերյալ տեղեկությունների ստուգմանը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է տեղեկատվությունը, նրանք մշտական կապի մեջ են երկու երկրներում իրենց գործընկերների հետ: Դուք գիտեք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել երկու երկրների իր գործընկերների հետ: Այդ տեղեկատվությունը ստուգվում և վերլուծվում է»,- ասել է Դ. Պեսկովը:
Հարցին՝ եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, արդյոք կնշանակի, որ ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ-ի ինչ-ինչ մեխանիզմներ, Կրեմլի ներկայացուցիչն առաջարկել է սպասել արդյունքներին. «Եկեք սպասենք ստուգման արդյունքներին»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր. «Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։
Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ
- Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ
- Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ տարածքում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան