Ղարաբաղում «դժոխային» մարտերից հետո սիրիացի վարձկանները վերադառնում են Ադրբեջանից
Սիրիացի հարյուրավոր վարձկաններ Թուրքիայի օգնությամբ միացել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, վարձկանները սկսել են տեղափոխվել Ադրբեջան սեպտեմբերի կեսերից՝ 100 խմբերով, սակայն տասնյակներն արդեն սկսել են հետ վերադառնալ անհանգստացած կատաղի մարտերից։
Վարձկաններից մեկն ասել է, որ Լիբիա կամ Ադրբեջան գնալը դարձել է սովորական, որի համար վճարում են մինչև 2000 դոլար։
Նախորդ ամիս 38-ամյա մի սիրիացի վարձկան պայմանավորվել է գնալ Ադրբեջան՝ ամսական 1500 դոլարով, ասել է, որ իրենց մահվան դուռ են ուղարկում։
Մի սիրիացի, որը երկար աշխատել է վարձկանների հետ ու կապի մեջ է Ադրբեջանում վարձկանների հետ, կայքին ասել է, որ իրենց ասում են՝ սիրիացի վարձկանների մեջ մահերի թիվն արագ աճում է։
«Նրանք ասում են, որ այն դժոխք է»,- ասել է սիրիացին ու նշել, որ մոտ 200 վարձկան խնդրել են հետ գալ։
Մեկ այլ աղբյուր էլ հայտնում է, որ Համզայի մոտ 300 վարձկաններ արդեն վերադարձել են Սիրիա Ադրբեջանից նախորդ գիշեր։
«Նրանք հրաժարվում էին կռվել Համզայի զինյալ Կաֆր Հալեբի մահից հետո։ Նրանց չեն վճարել ու իրենց վիրավորումների համար բուժում չեն ստանալու։ Մի աղբյուր էլ ասել է, որ նրանք կարող է բանտարկվեն»,- թվիթերում գրել է լրագրող Լինդսի Սնելլը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան