Հայաստանում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից տուժած 14 տարեկան երեխայի վիճակը ծանր է
Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը ԱԹՍ-ով հարված են հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք հատվածին։ Վիրավորվել է 14-ամյա երեխա, որն այժմ հիվանդանոցում է։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա նշել է, որ ԱԹՍ-ի հարվածի պահին դաշտում եղել են այլ մարդիկ, նաև երեխաները, որոնք կարտոֆիլ հավաքելիս են եղել: Ա. Թաթոյանը հայտնում է, որ հոսպիտալ է գործուղել հատուկ առաքելություն:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի:
Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։
Արցախի Տեղեկատվական շտաբը գրում է . « Վարդենիս համայնքում բնակվող Արզոյանների ընտանիքն այսօր առավոտյան սովորականի պես գնում էր իրենց հողատարածքը մշակելու։ Ադրբեջանական ԱԹՍ հարվածել է մեքենային։ Ընտանիքի 14-ամյա որդին' Նարեկը, բեկորային վնասվածքով, ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան, վերակենդանացման բաժանմունքում է»:
Հարակից հրապարակումներ`
- Շահումյանի, Մարտակերտի և Հադրութի շրջանների ուղղությամբ թշնամին թիրախավորվել է քաղաքացիական ենթակառուցվածքները
- Ադրբեջանի ԱԹՍ հարվածից տուժած 13-ամյա Ռոբերտը դուրս է եկել կոմայից
- Արցախում ադրբեջանական հարվածների հետևանքով զոհվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել 100-ից ավելի մարդ
- Արցախում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա երեխան վիրահատվել է
- Այս գիշերը ներառյալ՝ քաղաքացիական բնակչության շրջանում արդեն մենք արձանագրել են 25 զոհ. Արտակ Բեգլարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին