Փարիզում հայ համայնքը բազմամարդ ցույց է կազմակերպել
Ֆրանսիայի հայ համայնքը երեկ՝ հոկտեմբերի 13-ի երեկոյան Փարիզում Ազգային ժողովի հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով:
Հավաքվածների թվում ինչպես հայեր, այնպես էլ օտարերկրացիներ են եղել: Ցույցին միացել են Վալերի Բուայեն ու այլ պատգամավորներ: Մասնակիցները պահանջել են Ֆրանսիայի իշխանություններից ճանաչել Արցախի անկախությունը:
«Մեզ տրված է պատմական հնարավորություն՝ Ադրբեջանին ու Թուրքիային ցույց տալու, թե ով է մի բռունցք դարձած հայ ժողովուրդը»,- նշել է մասնակիցներից մեկը:
«Մենք բոլորս հայեր ենք»,- բացականչել են ցուցարարները:
Ավելի ուշ Կոմիտաս Վարդապետի հուշարձանի մոտ տեղի է ունեցել մոմավառություն։
arfd.am կայքից տեղեկանում ենք, որ, բազմամարդ հավաքին ելույթ են ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը:
Հավաքին մասնակցել են նաև դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը տիկնոջ հետ, դաշնակահար, երգահան Անդրե Մանուկյանը, ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Gary Garabedian-ի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում հայերը բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի
- «Ճանաչեք Արցախը». Հայտնի երգչուհի Մարիա Գուլեգինայի պահանջը
- Բողոքի ցույց Լոնդոնում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի
- Բողոքի ակցիա Ալեքսանդրիա քաղաքում՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի
- Հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացնում Ֆրանսիայում
- Ցյուրիխում տեղի է ունեցել բողոքի ցույց` ընդդեմ Ադրբեջանի
- Ստոկհոլմում հայերը բողոքի ակցիա են անցկացնում
- Հայերի բողոքի ակցիան Բրյուսելում ԵՄ կառույցների դիմաց․ Մենք Ձեզ մեղադրում ենք, ԱՄՈ՛Թ
- Հայերի բողոքի ակցիան Միլանում՝ ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի
- Շվեյցարահայերը բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի
- Փարիզի երկինքը Արցախի գույներով․ բողոքի ցույցեր Ադրբեջանի դեսպանատան դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին